Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.01.2024 | 00:01

Բարերար եւ բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ եւ անբավելի մարդասիրությամբ հիշի՛ր Քեզ բոլոր հավատացողներին եւ ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր եւ փրկի՛ր բոլոր տեսակի վտանգներից եւ փորձություններից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուդ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ ամեն:

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ